հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր կորոնավիրուսից ՀՀ-ում մահացածը 72-ամյա կին էր. մանրամասներ ԱՆ-ից

Այսօր կորոնավիրուսից ՀՀ-ում մահացածը 72-ամյա կին էր. մանրամասներ ԱՆ-ից

Այսօր կորոնավիրուսից Հայաստանում մահացած 72-ամյա անձը կին է, ՀՀ քաղաքացի, նա նախորդ օրվանից եղել է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժնում։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ այսօր ԱՆ-ն հայտնեց, որր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել:

Բացի կորոնավիրուսային հիվանդությունից՝ նա նաև ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրեսի համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

  • Կիսվել: