ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր կան նախարարություններ, որոնք աշխատում են այնպես, ինչպես յոթ կամ երեք տարի առաջ. վարչապետ

Այսօր կան նախարարություններ, որոնք աշխատում են այնպես, ինչպես յոթ կամ երեք տարի առաջ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել էր ԶԼՄ ներկայացուցիչներին:

Նա շնորհավորեց նրանց Ամանորի ու Սուրբ  ծննդյան առթիվ և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև իր՝ լրագրող ու խմբագիր աշխատած տարիներին: վարչապետն ասաց. «Երկար տարիներ եղել եմ լրագրող եւ խմբագիր։ Համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաստանում գործող որեւէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան Հայաստանում գործող որեւէ խմբագիր, բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են։ Իմ կարծիքով Հայաստանում շատ կան մարմիններ, նախարարություններ, անգամ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին յոթ կամ երեք տարի առաջ։ Եվ այսօր Հայաստանում կան նաեւ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են յոթ կամ երեք տարի առաջվա տրամաբանությամբ։ Կառավարության մասով ես արտահայտվել եմ եւ ասել եմ, որ դա շատ վատ եմ համարում եւ չեմ հանդուրժի, իսկ լրատվամիջոցների մասին չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»։

  • Կիսվել: