չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Այսօր իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել, դրա համար պետք է ապազգայնացնել․ Արթուր Սահակյան

Այսօր իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել, դրա համար պետք է ապազգայնացնել․ Արթուր Սահակյան

Իշխանությունը վերցրած կոլլեկտիվի նպատակն է քանդել: Այս մասին Բեկում երիտասարդական շարժմանհրավիրած քննարկմանը ասելէ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանը:

«Նախորդ՝ 88 թվականին օգտագործվեց ազգային  գործոնը, ազգայնացվեց, իսկ այսօր քանդելու համար պետք է ապազգայնացնել:2018 թվականից հետո կատարված իրադարձությունները որ իրար կողք ենք դնում, նոր հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Այս ամենը քանդելու նպատակ ունի բոլոր ոլորտներում»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով մարդիկ այս իշխանությունների հետ 2018 թվականին ինչ-որ հույսեր էին կապում, սակայն իշխանությունները որեւէ ծրագրով չէին եկել. «Հետո ասեցին՝ ինչ-որ պետք է, այն էլ բանակցում ենք, հետո ասին՝ ինչ էլլինի, եկեք մենք մեզ պարտված չհամարենք: Մի բան ակնհայտ է՝ կարվի այն, ինչ-որ թույլ կտրվի, ես հասկանում եմ, որ թույլ տալ չի կարելի»:

Սահակյանը նշեց, որ մեծ համառությամբ մենք շարունակում ենք ի վնաս մեզ աշխատել, եւ դրա պատճառն այն է, որ պատիժներ չկան:

  • Կիսվել: