չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։

Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։

Հայտնել էինք, որ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ–ում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

  • Կիսվել: