շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօր հասարակական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է

Այսօր հասարակական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է

Հունիսի 28-ը հասարակական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է:

Բախշյանը ծնվել է 1947-ի այս օրը Գորիսում: Զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ:

Ի դեպ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը շարունակաբար պնդում է, որ հոկտեմբերի 27-ին նպատակային սպանված երեք գործիչները Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանն ու Յուրի Բախշյանն են եղել, քանի որ նրանք երեքով կազմում էին կամքի հզոր կենտրոն: Մանուչարյանը պնդում է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների նպատակն էր ոչնչացնել Հայաստանը՝ որպես ինքնուրույն, ուժեղ տարածաշրջանային ուժ տեսնող, այդ նպատակին ուղղված քաղաքականություն իրականացնող կամքի կենտրոնը:

1993-1995 թվականներին Բախշյանը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալը։ 1995-ից մինչև զոհվելու պահը՝ Ազգային ժողովի պատգամավոր, ընդ որում՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից մոտ 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ընտրվել էր Ազգային ժողովի փոխնախագահ:

1972-1993 թվականները դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է ավագ գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն, հետագայում՝ ուսուցիչների որակավորման բարձրացման ազգային ինստիտուտի փոխտնօրեն։

Ըստ գործընկերների՝ Յուրի Բախշյանն այն հազվագյուտ անհատներից էր, որոնք դեռ խորհրդային տարիներին աչքի էին ընկնում ժողորդավարական հայացքներով:

  • Կիսվել: