հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինել. Փաշինյան

Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար միանշանակ է, որ ինքն է վարակել ընտանիքի անդամներին, և միանշանակ է, որ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ է թույլ տվել, կամ որեւէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Այս մասին նա ասաց այսօր պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Ընդհանրապես, մեր բոլոր շփումներում, մեր շրջապատի մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի: Որովհետեւ մեր ընտանիքի անդամ որեւէ ախտորոշում չի ունեցել, իսկ իմ թեստավորումը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում, եւ 2 օրից Արցախ մեկնելու ծրագրեր կար: Քանի որ կարող էր զինվգորների հետ շփում լինել,  որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել:

Ըստ էության, արձանագրում ենք, որ այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինել»:

  • Կիսվել: