կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյան

Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա առթիվ։

«Ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում  եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: