երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այսօր առավոտյան Երևանում ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Այսօր առավոտյան Երևանում ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 08։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվներից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել ժամը 08։19-ին, մարվել՝ 08։37-ին։

  • Կիսվել: