Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու ՀՀ-ում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների. Հակոբյան (լուսանկարներ)
Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի, եգիպտացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ: