ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 357 մահ ավելի քիչ ունենք, քան 2019-ին. Փաշինյան

Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 357 մահ ավելի քիչ ունենք, քան 2019-ին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ կարեւոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ այդքան անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոններին: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ինքը՝ վարչապետը, և հավելեց, որ գտել է այդ հարցի պատասխանը:

Վարչապետը նշեց. «Կարող եմ ասել, որ մենք այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 357 մահ ավելի քիչ ունենք, քան 2019-ին: Ավելին ասեմ՝ 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Ուզում եմ անդրադառնալ այս երեւույթի պատճառներին ու հետեւանքներին: Հետեւանքն այն է, որ չնայած համաճարակի հետ կապված մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա չի կարող ենթագիտակցական ազդեցություն չունենալ:

Իսկ որն է պատճառը. նախ՝ կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, եւ այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից:

Երկրորդը՝ ինչու են ավելի քիչ մահացել, որովհետեւ այս տարի կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել բժկական ծառայություններ: Կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել էին եւ բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլեւ այլ հիվանդություններից»:

  • Կիսվել: