ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի

Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի միջնակարգ դպրոցում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա:  Այս մասին  տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից:

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:

Ձեզ մաղթում եմ խաղաղություն:

Խաղաղության հետ միասին ուժեղ Հայկական Պետություն:

Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:

Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: