Այս տարի փետրվարի 19-ին եզդիները տոնում են Խըդըր Նաբի տոնը. Բաքոյան
Այս տարի փետրվարի 19-ին եզդիները տոնում են Խըդըր Նաբի տոնը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
՛՛Խըդըր Նաբին համարվում է իղձ ու երազանք, նպատակներ իրականացնող, մուրազատու հրեշտակ։ Խըդըր Նաբիի օրը եզդի երիտասարդներն աղոթում են և խնդրում Խդր Նաբիին, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն։
Ազգային տոները կարևոր են հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության գործում: Կցանկանամ, որ մենք չտրվենք օտարամոլության, այլ կարևորելով մերը՝ կարողանանք պահպանել բոլոր կարևոր ազգային արժեքներն ու սովորույթները, փոխանցել սերունդներին և աշխարհին ներկայացնել մերը:
Թող երիտասարդները հավատան հրաշքների և այս բարի ու խորհրդավոր տոնը նշեն մեծ խանդավառությամբ և սպասումներով:
Շնորհավորում եմ բոլորիս Խըդըր Նաբի տոնի առթիվ։
Սիրում եմ բոլորիդ՛՛,-նշել է նա՞