հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս փուլում սահմանափակումների ռեժիմի վերադարձի մասին որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա. Ավինյան

Այս փուլում սահմանափակումների ռեժիմի վերադարձի մասին որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա. Ավինյան

Ըստ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ Հայաստանում սահմանափակումների ռեժիմի վերադարձը ծայրահեղ մեթոդ է, այս փուլում նման որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա:  Ավինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո՝ առցանց ճեպազրույցում:

Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանափակումների ռեժիմից բացվելու ռեժիմի անցնելուց ավտոմատ կերպով վարակի տարածման որոշակի ծավալ աճում է: Բայց դեռևս, մեր գնահատականով, այդ տարածման արագությունն ու ինտենսիվությունը մնում է վերահսկելի:

Ներկա պահին աշխատում ենք առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձևակերպելու ուղղությամբ: Եվ այդ նպատակով հաշվի ենք առնելու երկրում համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարևոր չեն: Իրականում սահմանափակումների ռեժիմին վերադարձը, բազմաթիվ անգամ քննարկել ենք, ծայրահեղ մեթոդ է: Եվ այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք»:

  • Կիսվել: