հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. սահմանին զոհված Տարոն Սահակյանի եղբայրը մանրամասնում է

Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. սահմանին զոհված Տարոն Սահակյանի եղբայրը մանրամասնում է

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշեց Ռոմանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողին մարմին: Ավելի ուշ ՊՆ հայտարարություն տարածեց, որ այդ զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: 

Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար։

  • Կիսվել: