շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա. «Վեոլիա ջուր»

Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա. «Վեոլիա ջուր»

Ջուրը հասավ նաև Ախթալա։ Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»:

«Վեոլիա ջուրն» ավարտեց Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր #ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։

Այս օրերին ՎեոլիաԹիմը հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերականգնեց աղետի գոտում ընկերության սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը` բացառությամբ Քարկոփ գյուղի, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։

Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: