շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս պահին ԿԳՄՍՆ-ի օնլայն համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ. Հարությունյան

Այս պահին ԿԳՄՍՆ-ի օնլայն համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ. Հարությունյան

Այս պահին համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ, մեր կանխատեսումամբ դա պետք է լինի դիմորդների 1/3-ը, եւ եւս 5629 հայտ այս պահին գրանցվել է, ինչն ըստ էության կեսից ավելին է՝ 60–70 տոկոսն է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր դիմորդները թեպետ մինչեւ հունիսի 15–ը ժամանակ ունեն, բայց ակտիվորեն լրացնում են։ Առաջին օրը dimord.am-ի հետ կապված ունեցել ենք տեխնիկական խնդիրներ, բայց հիմա կարծես թե այդ խնդիրները չկան»։

Նախարարը նաեւ նշեց, որ կորոնավիրուսը որպես հնարավորություն օգտագործվեց՝ եւս մի համակարգ թվային դաշտ տեղափոխելու համար եւ բոլոր փաստաթղթերն ընդունելու թվային տեսքով։

«Պատրաստվում ենք քննություններն անցկացնել հուլիսի 1–8–ն ընկած ժամանակահատվածում, դիմում եմ դիմորդների հարազատների բարեկամներին, ծնողներին, որ չուղեկցեն դիմորդներին կամ նրանցից միայն մեկն ուղեկցի քննական կենտրոններ, որոնց մասին տեղեկությունը կստանաք հունիսի 15–ից հետո։ Հիմա մեր մասնագետներն աշխատում են, որպեսզի քննական կենտրոնները պատշաճ տեսքի բերեն, եւ մենք անվտանգության բոլոր կանոնները պահպանելով կարողանանք իրականացնել քննությունները, կխնդրեմ, որ մեր դիմորդներն իրենց լավ նայեն այս ընթացքում, չհիվանդանան, չվարակվեն, որպեսզի կարողանան ակտիվ մասնակցել քննություններին»,-ասաց Հարությունյանը:

  • Կիսվել: