շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով հետցնցումները, կարելի է ասել, դադարել են. նախարար

Այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով հետցնցումները, կարելի է ասել, դադարել են. նախարար

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանn ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած երկրաշարժին և վստահեցրեց, որ վտանգ չի սպառնում:

՛՛Երեք անգամ ունեցանք նման միջադեպ, այնուհետև նոր ՀՀ-ի սահմանում՝ Շորժայում: Այս պահի դրությամբ արդեն երկրաշարժի հետևանքով հետցնցումները, կարելի է ասել, որ դադարել են:

Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում: Փլվածքների հետ կապված աշխատել են միջգերատեսչական հանձնաժողովները, նաև մեր նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք լրացուցիչ կներկայացնեն տուժած բնակչության ծախսերը՛՛,-նշեց նախարարը:

  • Կիսվել: