կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այո՛, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել. ՔՊ-ական պատգամավոր

Այո՛, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, տեղեկացնեմ, որ, այո՛, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։

Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեզ հետ ամեն բան նորմալ է։
Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման կտրոնի իմ օրինակը։
 
Նշենք, որ մինչ այդ գրել էինք, որ այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
 

Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Թե ով է եղել վթարի մեղավորը՝ պարզվում է։  Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։ 

Անփորձանք երթևեկություն՝ բոլորիս»։

  • Կիսվել: