երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

  • Կիսվել: