չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել

Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 13-ին, ժամը 19:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող չշահագործվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 22:03-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և ներսում կուտակած կենցաղային իրեր՝ մոտ 90 քմ:

  • Կիսվել: