Այն ուղղությունները, որոնցով ՀՀ Կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից:
«Ողջունել եմ հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։
Ընդգծել եմ, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ Կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Կարևորել եմ այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։