կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան (Տեսանյութ)

Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան (Տեսանյութ)

Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից. X-ի իր էջում գրել է  ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ կից տեսանյութ հրապարակելով, թե ինչպես են Կիրանցի բնակիչները քանդում իրենց գույքը, որը պետք է անցնի Անդրբեջանին։

«Սահմանազատումն ինքնին ապահով կյանքի համար է: Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները։ Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական հանցագործությունները թաքցվեն աշխարհից»,-գրել է նա։

  • Կիսվել: