կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այն հատվածներում, որտեղ որ ադրբեջանական կողմը ենթադրյալ պետք է տեղակայվեր, բայց ձմեռը չեր արել, հիմա դա է անում․ Գեղարքունիքի մարզպետ

Այն հատվածներում, որտեղ որ ադրբեջանական կողմը ենթադրյալ պետք է տեղակայվեր, բայց ձմեռը չեր արել, հիմա դա է անում․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլում հրապարակված տեղեկությունները՝ թշնամու կողմից Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ տալու մասին:

Ըստ նրա՝ տեղի է ունեցել հետեւյալը. «Այն հատվածը, որը նոյեմբերի 9-ից հետո հաստատվել է որպես հայ-ադրբեջանական սահման, այդ հատվածում կան վայրեր, որտեղ ձմռանը, եղանակային պայմաններից ելնելով, ադրբեջանական կողմը մշտական դիրքեր չուներ, եւ այնտեղ չէին տեղակայվել: Հիմա եկել են, այդտեղ որոշ տեղերում տեղակայվում են, եւ մերոնք էլ այնտեղ են, ուշադիր են, որոշակի ճշգրտումներ են անում, որպեսզի ադրբեջանցիները տեղակայվեն այնտեղ, որտեղ պետք է տեղակայվեն: Ընդամենը այսքանն է պրոցեսը:

Այսինքն՝ այն հատվածներում, որտեղ որ նրանք ենթադրյալ պետք է նստեին, բայց ձմեռը չեն նստել, տեղում դիրքերը չեն ամրացրել, հիմա դա են անում, մերոնք էլ էնտեղ են, որպեսզի ուշադիր լինեն, որ անճշտություններ չլինեն, կամ մեր հատվածում չնստեն: Եթե այդպիսի դեպք լինի, հետ գնան, նստեն այնտեղ, որտեղ պետք է իրենք տեղակայվեն»:

Հարցին՝ այսինքն՝ հիմա իրավիճակը հանգի՞ստ է՝ մարզպետը պատասխանեց. «Հանգիստ է, որեւէ այլ արտառոց միջադեպ չկա, մեր զորքերը ամբողջ իրավիճակին տիրապետում են»:

Այսինքն՝ խոսք չկա՞ մեր սահմանից ներս մտնելու, առաջ գալու մասին, փորձեցինք ճշտել. «Ոչ, մերոնք տեղում են, ամեն ինչ իրենց հսկողության տակ է, բախումներ, կրակոց չեն եղել»:

  • Կիսվել: