շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը. պահեստազորի ավագ լեյտենանտ

Այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը. պահեստազորի ավագ լեյտենանտ

Պահեստազորի ավագ լեյտենանտ Վահրամ Մարգարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն որոշ ժամանակ է՝ դուրս է եկել Ոստիկանությունից:

«Հարգելի՛ ծառայակից ընկերներ,
Ես որոշ ժամանակ է արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից...
Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։

Տղե՛րք, վստահ եմ՝ իրավիճակը փոքր-ինչ խորաթափանց վերլուծելու դեպքում ինքներդ կհամոզվեք՝ ես ճիշտ եմ, կհասկանաք՝ այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը, ուստի անկարելի է որևէ կերպ իրակնացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին՝ պատիվ ունեմ։

Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։

Պահեստազորի ավագ լեյտենանտ
Վ.Ա.Մարգարյան»,-նշել է նա:

  • Կիսվել: