երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այգուտ գյուղում այրված վագոն-տնակում դի է հայտնաբերվել

Այգուտ գյուղում այրված վագոն-տնակում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 07։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13 -ին, մարվել՝ 10։22-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է դի:

Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1957 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

  • Կիսվել: