ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այգեհովիտում խաղողի այգիներ են այրվել (տեսանյութ)

Այգեհովիտում խաղողի այգիներ են այրվել (տեսանյութ)

Հունվարի 30-ին, ժամը 11:15-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայանավան բնակավայրում այրվում են խաղողի այգիներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:32-ին:

Այրվել են 1 փայտյա տնակ (12 քմ) և մոտ 20 հա խաղողի այգի:

  • Կիսվել: