երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այգեհովիտում այրվել է ավտոմեքենա և պահեստավորած անասնակեր

Այգեհովիտում այրվել է ավտոմեքենա և պահեստավորած անասնակեր

Հուլիսի 13-ին, ժամը 12։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում այրվում է տուն: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում գտնվող ավտոտնակում այրվում են ավտոմեքենա և անասնակեր։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի  ավտոմեքենայի շարժիչի հատվածը և պահեստավորած անասնակեր (մոտ 20 հակ):

  • Կիսվել: