ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել. Ցոլակյանը՝ Կապանի սողանքի մասին

Այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել. Ցոլակյանը՝ Կապանի սողանքի մասին

Կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի ունեցած երկհարկանի բնակելի շինության փլուզմանը։

«Կապանում առավոտյան սողանքի հետևանքով փլուզում է  տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որտեղ ծեր ամուսիններ կան: Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

  • Կիսվել: