երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. Լևոն Հովհաննիսյանը՝ Կորեայի ձորի շինարարական աղբի մասին

Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. Լևոն Հովհաննիսյանը՝ Կորեայի ձորի շինարարական աղբի մասին

Այդ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, պարբերաբար, ցավոք սրտի, հայտնաբերվում են նոր իրավախախտ տնտեսվարողներ, որոնք միևնույնն է այսքան մեր հորդորներից հետո նաև մեր կողմից տուգանքներ սահմանելուց հետո պարբերաբար որոշում են շինարարական աղբ թափել: Lրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝  անդրադառնալով Կորեայի ձորի շինարարական աղբի խնդրին:

Հովհաննիսյանը շեշտեց, որ օրենսդրական խստացումների մասով պահանջարկ կա. «Մենք հայտնաբերում ենք խախտում արած տենտեսվարողներին, տուգանում ենք և կրկին ու կրկին իրենց հետ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ ենք վարում, միգուցե նաև օրենսդրական խստացումների մասով պահանջարկ կա նման ոլորտի»:

  • Կիսվել: