ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

Hraparak.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ողբերգական ավթովթարից մահացած տղամարդը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրն է՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել:

  • Կիսվել: