հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտովթար-վրաերթ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար-վրաերթ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում Արծանիստ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մանուկ Ավետիսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է առջևում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, միաժամանակ վրաերթի է ենթարկել վերը նշված Infiniti ավտոմեքենայի կողքին գտնվող Տավուշի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Արթուր Բեջանյանին և 21-ամյա Նարեկ Անտոնյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլլիայնի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: