ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավտովթար Վանաձորում․ կան հինգ տուժածներ, որոնցից մեկը երկու տարեկան երեխա է

Ավտովթար Վանաձորում․ կան հինգ տուժածներ, որոնցից մեկը երկու տարեկան երեխա է

Հունիսի 10-ին՝ ժամը 16։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» կոչվող հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում, բախվել են Lada» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1954 թ․) և «Mercedes C» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 1974 թ․), Ե․ Տ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 2020 թ․) և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ․-ին դուրս են բերել արգելափակումից․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

  • Կիսվել: