չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Volkswagen Golf-ն ու Ford-ը, կան վիրավորներ

Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Volkswagen Golf-ն ու Ford-ը, կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 24-ամյա Արման Կ-ի վարած Volkswagen Golf մակնիշի և 28-ամյա Գուրգեն Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 47-ամյա Արմեն Կ-ն և 25-ամյա Աստղիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մատիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ա. Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: