շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Փաշինյանը Հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողակտորը՝ Արցախը, հանձնել է Ադրբեջանին․ Օսկանյան (տեսանյութ)

Փաշինյանը Հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողակտորը՝ Արցախը, հանձնել է Ադրբեջանին․ Օսկանյան (տեսանյութ)

Հայաստանն ավտորիտար պետություն է, եկեք սա իսկապես բոլորս գիտակցենք, արձանագրենք։ Այս մասին ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«ՀՀ իշխանությունների համար գոյություն չունի ՀՀ Սահմանադրություն, գոյություն չունի Հայաստանի օրենք, նրանք անում են, ինչ ուզում են։
Այս բոլորի հիմքում, եթե հետ գնանք, կտեսնենք, որ բորլորը գալիս կպնում են Արցախի խնդրին։

Փաշինյանը Հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողակտորը հանձնել է Ադրբեջանին։ 2018 թվականից հետո Փաշինյանի սկզբնական մեղքը Ղարաբաղի հանձնումն է։ Երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեղած հողակտորը հանձնել է Ադրբեջանին»,-ասել է Օսկանյանը։

  • Կիսվել: