երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Vaz 2107-ը. կան վիրավորներ

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Vaz 2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Ford Transit և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից ​ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: