ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար՝ Շիրակի մարզում. տուժածները ամուսիններ են

Ավտովթար՝ Շիրակի մարզում. տուժածները ամուսիններ են

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար հետնամասով հարվածել է անցորդներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 53-ամյա Աշոտ Մ.-ին և 53-ամյա Ալվարդ Պ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

  • Կիսվել: