չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ

Ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 54 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Եղիազարյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Քարտաշյանին պատկանող կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Վահրադյանը և Ն. Եղիազարյանի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ռուզաննա Կարախանյանն ու 6-ամյա Դանիել Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: