շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար՝ Կոտայքում. Mercedes-ը բախել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

Ավտովթար՝ Կոտայքում. Mercedes-ը բախել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսը նշում էին, որ վթարի մեղավորը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդն է եղել, ով Mercedes-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ու դեպքի վայրում մի քանի հոգի, հավանաբար՝ վարորդներ, միմյանց էին մեղադրում վթարում, ու իրար նկատմամբ ցուցաբերում էին անհարգալից վերաբերմունք:

  • Կիսվել: