երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
27-ամյա վարորդը Hyundai բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

27-ամյա վարորդը Hyundai բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հրայր Գ․-ն իր վարած Hyundai մակնիշի բեռնատարով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Արմեն Աթաբեկյանն ու կրտսեր պարեկ Վահան Զադեյանը, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

  • Կիսվել: