ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում` Opel Zafira-ն 5 մետր բարձրությունից ընկել է․ կան վիրավորներ

Ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում` Opel Zafira-ն 5 մետր բարձրությունից ընկել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: