կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ավտովթար Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին․ տուժել է 2 մարդ

Ավտովթար Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին․ տուժել է 2 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ու սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: