երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Pajero io-ն ու Honda Elysion-ը

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Pajero io-ն ու Honda Elysion-ը

Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes, Mitsubishi Pajero io, Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արսեն Մնացականյանն ու Սևակ Մնացականյանը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

  • Կիսվել: