Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։