շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավտովթար՝ Ձորաղբյուրում․ ճակատ-ճակատի բախվել են ACBA բանկի Renault-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

Ավտովթար՝ Ձորաղբյուրում․ ճակատ-ճակատի բախվել են ACBA բանկի Renault-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 3-րդ փողոցի խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Renault և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 
Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից երկրորդական փողոցից գլխավոր փողոց մտնելու ժամանակ Nissan-նի և Renault-ի վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Opel-ի վարորդը պետք է զիջեր նրանց, սակայն դա չի կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճատ։ Դեպքի վայրում է նաև վթարային իրավիճակ ստեղծած Opel-ը։

  • Կիսվել: