կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել է

Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։51-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի ջերմոցների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում  ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ.) և «Hovo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1970 թ.) և գլորվել ձորակը (մոտ 5 մ): «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Բեռնատարի վարորդը տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տեղափոխվել ոստիկանության Եղվարդի բաժին:

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Կիսվել: