կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Nissan Pathfinder-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կողաշրջվել. մի քանի կարևորագույն օբյեկտներ հոսանքազրկվել են

Ավտովթար՝ Արարատի մարզում. Nissan Pathfinder-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կողաշրջվել. մի քանի կարևորագույն օբյեկտներ հոսանքազրկվել են

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Բորիս Հ.-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կիսակողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատր Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Հակոբյանը:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Բախման հետևանքով էլկետրաենթակայանը ամբողջությամբ վնասվել է, ինչի պատճառով էլ կարևորագույն մի քանի շենք-շինություններ հոսանքազրկվել են:Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

  • Կիսվել: