ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Peugeot 405-ը. կա վիրավոր

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Peugeot 405-ը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:15-ի սահմաններում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ի վարած Opel Vectra մակնիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Կառլեն Հ.-ի վարած Peugeot 405 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: