երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե խորանարդին. կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե խորանարդին. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Շահբազյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վարդանյանն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Համբարձումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

  • Կիսվել: