շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Վարոս Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 30-ամյա Արման Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրատ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամաել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Մուշեղյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: