չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ավտովթար Ապարան-Քուչակ ճանապարհին

Ավտովթար Ապարան-Քուչակ ճանապարհին

Դեկտեմբերի 23-ին` ժամը 15:36-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։

  • Կիսվել: